Հրապարակվել են հարևանի լվացքի պարանի վրա ընկած 20–ամյա աղջկա փրկության կադրերը (ՎԻԴԵՈ)

11.01.2020, 13:55
Հրապարակվել են Երևանում հարևանի լվացքի պարանի վրա ընկած 20–ամյա աղջկա փրկության կադրերը. ՎԻԴԵՈ
Հրապարակվել են հարևանի լվացքի պարանի վրա ընկած 20–ամյա աղջկա փրկության կադրերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Երևանում քաղաքացու փրկության կադրերը, ով ընկել էր 7–րդ հարկից և հայտնվել 6–րդ հարկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարրի վրա։ 

Նշենք, որ հունվարի 10-ին, ժամը 17:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Քրիստինա-Անի Չ.-ն (ծնված 2000 թ.) գտնվում է 6-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարրի վրա:

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:–0–