625.46
6.97
521.04
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանությունների մանրամասները. զոհերին սպանել են դանակով ու կացնով (ՎԻԴԵՈ)

20:35
25 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում բացահայտվել են իրար հաջորդված դաժան սպանությունները։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնում էին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։

Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։ Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրին ծավալուն օպերատիվ միջոցառումներ, որոնց միացան նաև Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում կատարվածի մի շարք հանգամանքներ հայտնի դարձան։

«Մասնավորապես, պարզվեց, որ անհետ կորած համարվող տղամարդու և Հրազդան քաղաքում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 30-ամյա մի տղամարդու միջև մայրաքաղաքի Զաքյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վեճ էր սկսվել, որին միջամտել էր 30-ամյա տղամարդու ընկերը։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ վերջինս հետապնդել էր անհետ կորած համարվող տղամարդուն ու դանակով մի քանի անգամ հարվածել նրան։ Այնուհետև, համաձայն ձեռք բերված օպերատիվ տվյալների, սպանվածի դին նրանք նետել էին Հրազդան գետը։ Քրեական հետախույզներին հայտնի դարձավ նաև, որ նրանք տղամարդու դին գետն էին նետել իրենց երկու ընկերների հետ։ Այսինքն, ոստիկանության ծառայողների տեսադաշտում արդեն չորս անձ կար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձն ու ընկերները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանություն, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին՝ հարցաքննության։

Վերը նշված հանգամանքները հիմնավորելուց զատ իրավապահների խնդիրն էր նաև սպանված տղամարդու դին հայտնաբերելը: Որոնողական աշխատանքներին զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երբ նրանք ցանկացել էին սպանվածի դին տեղափոխել, անհայտ մի անձ տեսել էր։ Նրանցից 34-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, կացնով հարվածել էր ականատեսին, որը ևս մահացել էր։

Երկրորդ սպանվածի դին ևս նետել էին Հրազդան գետը։ Այս գործողությանը հիշյալ չորս տղամարդուց բացի մասնակցել էր նաև նրանց ևս մի ծանոթ, որը նույնպես հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։

Ոստիկանության, քննչական կոմիտեի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներն ամբողջությամբ լծվեցին սպանված տղամարդկանց դիակները հայտնաբերելու միջոցառումներին։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում մարտի 22-ին Երևանյան լճում հայտնաբերվեց ականատեսի դին։ Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Երկու օր անց էլ՝ մարտի 24-ին, Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերվեց անհետ կորած համարվող տղամարդու դին։ Մինչ այդ բերման ենթարկվածներից մեկի իրերում հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Նախաքննությամբ կհստակեցվի կատարված սպանություններում յուրաքանչյուրի դերակատարությունը։–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
14:28
05 Մայիսի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
13:27
05 Մայիսի 2021
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
13:24
05 Մայիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
11:13
05 Մայիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
20:23
04 Մայիսի 2021
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
20:05
04 Մայիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել
17:57
04 Մայիսի 2021
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
11:35
04 Մայիսի 2021
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
21:13
03 Մայիսի 2021
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է.ՎԻԴԵՈ
18:22
03 Մայիսի 2021
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել
13:12
03 Մայիսի 2021
Բաղրամյան գյուղում բախվել է երկու մեքենա, նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են
Բաղրամյան գյուղում բախվել է երկու մեքենա, նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են