438.87
4.39
404.41
-6
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Գյումրու 35–ամյա բնակչի սպանության հանգամանքները

11:27
14 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:23-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 35-ամյա բնակիչը, ինչպես նաև նույն քաղաքի 34-ամյա բնակիչը՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 61-րդ թաղամասի 11-րդ փողոցի պուրակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վիճաբանել է 35-ամյա և 34-ամյա տղամարդկանց հետ և սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջիններիս, որի հետևանքով 35-ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

«Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ