Հրապարակվել են Արարատի մարզում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի կադրերը, 30 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

02.09.2021, 11:31
Հրապարակվել են Արարատի մարզում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի կադրերը, 30 մարդ հոսպիտալացվել է.ՖՈՏՈ
Հրապարակվել են Արարատի մարզում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի կադրերը, 30 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախնական տվյալներով, 30 մարդ է տուժել Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 - рис.2

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 - рис.3

Պարզվել է, որ «FAV» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Ըստ նախնական տվյալների՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի Բկ, իսկ 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։–0–