Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Mercedes–ը Երևան–Սևան ճանապարհին մխրճվում գազալցակայանի տարածք (ՎԻԴԵՈ)
21.01.2025,
11:52
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Mercedes–ը մեծ արագության տակ մխրճվում գազալցակայանի տարածք․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տեսախցիկը ֆիքսել է նախօրեին Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի պահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը:Վթարի հետևանքով 3 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: վիրավորները հայրն ու որդիներն են:
Տեսանյութը՝ shamshyan.com–ի