ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Al Arabiya–ն Facebook–յան իր էջում հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4–ին տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորությունից նկարահանված տեսանյութը:
Կադրերը ֆիքսվել են նավահանգստի դիմաց գտնվող շենքից:
Օգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել 2015թ.–ին նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող 2,7 տոննա ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակո
Երկրում սուգ է հայտարարվել։ Աղետի գոտի համարվող քաղաքում երկու շաբաթով հայտարարվել է արտակարգ դրության ռեժին։ Վերջին տվյալներով, պայթյունից զոհվել է ավելի քան 150 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը։ Զոհերի թվում կա 11 հայ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում