ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ինչպես նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ, տղամարդը պնդել է, որ որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքն է:
Ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում, հայտնաբերվել է ասեղ:
Загружается новость ... "Лево"
Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը:
Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը:
«Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ:–0–