417.45
6.63
407.71
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հնարամիտ գողերը. Երևանում լինգով փորձել են բացել տերմինալը, բայց տեղում բռնվել են (ՎԻԴԵՈ)

09:05
01 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքի Շինարարների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձում գողություն անել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

Թիրախը վճարային տերմինալն էր, որը լինգով փորձում էր բացել նրանցից մեկը։ Այդ ընթացքում հանցագործությունների նախականխման նպատակով հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, որոնց աչքից չէր վրիպել կատարվածը։ Նրանք կանգնեցրել են մեքենան ու սկսել հետապնդումը։ Արդյունքում՝ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդը, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա, այսպես ասած, գործընկերը հասցրեց փախչել: Պարզվեց, որ նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տերմինալի դուռը, սակայն գործն ավարտին չէին հասցրել:

Գողության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 32-ամյա տղամարդը կալանավորվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են, գիշերային շրջայցերն էլ` շարունակվում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:23
29 Հուլիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել
13:17
29 Հուլիսի 2022
Խարբերդում 19–ամյա երիտասարդը դանակահարել է եղբորը, վերջինս էլ զանգել է ոստիկանություն
Խարբերդում 19–ամյա երիտասարդը դանակահարել է եղբորը, վերջինս էլ զանգել է ոստիկանություն
11:03
29 Հուլիսի 2022
Ծեծ ու կրակոցներ Երևանում. 36–ամյա կինը միջամտել է ամուսնու և անծանոթի վեճին ու վնասվածքներ ստացել (ՎԻԴԵՈ)
Ծեծ ու կրակոցներ Երևանում. 36–ամյա կինը միջամտել է ամուսնու և անծանոթի վեճին ու վնասվածքներ ստացել. ՎԻԴԵՈ
19:37
28 Հուլիսի 2022
Երևանում կրակոցներ են հնչել, հոսպիտալացվածներն ամուսիններ են
Երևանում կրակոցներ են հնչել, հոսպիտալացվածներն ամուսիններ են
14:29
28 Հուլիսի 2022
Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան–Վրաստան սահմանին, այն զգացվել է նաև Հայաստանում
Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան–Վրաստան սահմանին, այն զգացվել է նաև Հայաստանում
12:24
28 Հուլիսի 2022
Հայաստանում որոնում են 17–ամյա Ալինա Հայրապետյանին (ՎԻԴԵՈ)
Հայաստանում որոնում են 17–ամյա Ալինա Հայրապետյանին. ՎԻԴԵՈ
11:20
28 Հուլիսի 2022
Երևանում գիշերը տնակ է այրվել
Փրկարարները մոտ 2 ժամ պայքարել են կրակի դեմ
20:25
27 Հուլիսի 2022
Պարզվել են Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մանրամասները
Պարզվել են Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մանրամասները
15:30
27 Հուլիսի 2022
Վրաերթ Երևանում. տղամարդ հետիոտնը հոսպիտալացվել է
Վրաերթ Երևանում. տղամարդ հետիոտնը հոսպիտալացվել է
12:28
27 Հուլիսի 2022
Կապանում 37–ամյա տղամարդը վիճել է հարևանի հետ ու նռնակ պայթեցրել
Կապանում 37–ամյա տղամարդը վիճել է հարևանի հետ ու նռնակ պայթեցրել
11:05
27 Հուլիսի 2022
Արտակարգ պատահար Երևանում. Քանաքեռ ՀԷԿ–ի ջրավազանից 67–ամյա քաղաքացու դի է դուրս բերվել (ՖՈՏՈ)
Արտակարգ պատահար Երևանում. Քանաքեռ ՀԷԿ–ի ջրավազանից 67–ամյա քաղաքացու դի է դուրս բերվել. ՖՈՏՈ
23:13
26 Հուլիսի 2022
Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու հեծանիվը. կա տուժած
Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու հեծանիվը. կա տուժած