Հետապնդում, ինքնավթար, թմրանյութի հայտնաբերում. իսկական հոլիվուդյան կինո Երևանում (ՎԻԴԵՈ)
16:08
16 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, փոխարինված համարանիշերով BMW մակնիշի ավտոմեքենա բախվել է էլեկտրասյանը Երևանի Դավիթ Մալյան փողոցում։
Մինչ այս հունվարի լույս 16–ի գիշերը Բագրևանդ թաղամասում պարեկային ծառայության Երևանի գնդի չորրորդ գումարտակի ոստիկանները նկատել են, որ BMW–ի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Պատշաճ հրահանգել էին կանգնել, բայց նա, չենթարկվելով պարեկների օրինական պահանջին, մեքենայով հանդերձ փախել է։
Պարեկները հետապնդել էին կարգազանց վարորդին, որը, շարունակելով խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, արդեն Մալյան փողոցում չի կարողացել կառավարել մեքենան, և BMW–ն, դուրս գալով երթևեկելի մասից, բախվել է էլեկտրասյանը։
Պարեկները դեպքի վայր են հրավիրել շտապօգնության խումբ, սակայն վարորդը չի ցանկացել տեղափոխվել բուժհաստատություն, ապա տարվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆիտամինին նմանվող զանգված։ 31–ամյա տղամարդը, որը Երևանի Սայաթ–Նովա պողոտայի բնակիչ է, ներկայացվել է տարածքային քննչական բաժին, մեքենան էլ տեղափոխվել է պահպանող հատուկ տարածք. Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–