634.43
7.06
521.91
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է երիտասարդ մոր և նրա 7–ամյա դստեր մահվան նախնական պատճառը

21:10
01 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել՝ «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:

«Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:05
17 Մայիսի 2021
Հրապարակվել են վրացական Դմանիսիում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են վրացական Դմանիսիում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի կադրերը.ՎԻԴԵՈ
16:17
17 Մայիսի 2021
Արարատի մարզում մայրը տան դիմաց գտնվող լողավազանում հայտնաբերել է 2–ամյա որդու խեղդամահ եղած դիմ
Արարատի մարզում մայրը տան դիմաց գտնվող լողավազանում հայտնաբերել է 2–ամյա որդու խեղդամահ եղած դիմ
13:04
17 Մայիսի 2021
Ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանում
Ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանում
10:40
17 Մայիսի 2021
Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին.Nissan–ի վարորդը տեղում մահացել է, 18–ամյա ուղևորը հոսպիտալացվել է
Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին.Nissan–ի վարորդը տեղում մահացել է, 18–ամյա ուղևորը հոսպիտալացվել է
14:02
14 Մայիսի 2021
Երևանում կրակոցներ են հնչել, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Երևանում կրակոցներ են հնչել, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
13:24
13 Մայիսի 2021
Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում
Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում
12:57
13 Մայիսի 2021
Հիվանդանոց տեղափոխված 21–ամյա երիտասարդն ինքն իրեն էր կրակել
Հիվանդանոց տեղափոխված 21–ամյա երիտասարդն ինքն իրեն էր կրակել
19:00
12 Մայիսի 2021
Աղիքային ինֆեկցիայի բռնկում Սիսիանում. 296 մարդու մոտ հայտնաբերվել են ախտանշաններ, նրանց մեծ մասն անչափահաս է
Աղիքային ինֆեկցիայի բռնկում Սիսիանում. 296 մարդու մոտ հայտնաբերվել են ախտանշաններ, նրանց մեծ մասն անչափահաս է
15:28
12 Մայիսի 2021
Հարվածել են մարմնի տարբեր մասերին, համակարգչի ստեղնաշարով հարվածել է գլխին. մանրամասներ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
Հարվածել են մարմնի տարբեր մասերին, համակարգչի ստեղնաշարով հարվածել է գլխին. մանրամասներ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
12:15
12 Մայիսի 2021
Երևանում հայտնաբերվել է հերթական ապօրինի խաղատունը, պետությանը պատճառվել է 5մլրդ դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել է հերթական ապօրինի խաղատունը, պետությանը պատճառվել է 5մլրդ դրամի վնաս.ՎԻԴԵՈ
14:57
11 Մայիսի 2021
Երևանում 6–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Երևանում 6–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
13:04
11 Մայիսի 2021
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ. ՎԻԴԵՈ