413.66
6.73
405.95
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Երևանում 44-ամյա տղամարդու սպանության նախնական պատճառը, նրան դանակահարել էին

10:15
10 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 44-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից, և տեղեկացվել, որ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 44-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, իսկ ժամեր անց՝ 04:50-ին, հաղորդվել է, որ բուժօգնության տեղափոխված տղամարդը մահացել է:

Փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Արարատ քաղաքի՝ 1966թ. ծնված բնակիչ է:

Загружается новость ... "Лево"

«Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 00:30-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գումարային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և Արարատ քաղաքի բնակչի միջև, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է 44-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև Արարատ քաղաքի բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
04 Օգոստոսի 2022
Lexus–ը մխրճվում է լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Lexus–ը մխրճվում լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը
15:07
03 Օգոստոսի 2022
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
14:01
03 Օգոստոսի 2022
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Քիչ առաջ Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
12:13
03 Օգոստոսի 2022
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս. ՎԻԴԵՈ
00:18
03 Օգոստոսի 2022
ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ
ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ
21:44
02 Օգոստոսի 2022
ԱԻՆ. տեղեկություն է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ-ում և այլ կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին
ԱԻՆ. տեղեկություն է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ-ում և այլ կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին
14:18
02 Օգոստոսի 2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Mercedes–ն ու Mitsubishi–ն, կա 1 զոհ, 5 վիրավոր
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Mercedes–ն ու Mitsubishi–ն, կա 1 զոհ, 5 վիրավոր
12:42
02 Օգոստոսի 2022
Իսկական հոլիվուդյան կինո Ստեփանավանում. 4 դիմակավորված անձ մտել են տուն, կապել տիրոջն ու նրա կնոջը` հափշտակելով 10մլն դրամ, 20 հազար դոլար և զարդեր
Իսկական հոլիվուդյան կինո Ստեփանավանում. 4 դիմակավորված անձ մտել են տուն, կապել տիրոջն ու նրա կնոջը` հափշտակելով 10մլն դրամ, 20 հազար դոլար և զարդեր
18:32
01 Օգոստոսի 2022
Աղմկահարույց դեպք Երևանի կենտրոնում. 7 հոգով վիճել են, կրակել միմյանց ուղղությամբ ու մահակներով վնասել մեքենան. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Աղմկահարույց դեպք Երևանի կենտրոնում. 7 հոգով վիճել են, կրակել միմյանց ուղղությամբ ու մահակներով վնասել մեքենան. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
10:41
01 Օգոստոսի 2022
Արտակարգ պատահար Սևանում. փրկարարները քաղաքացուն փրկելիս ջրում ևս 2 քաղաքացու են նկատել
Արտակարգ պատահար Սևանում. փրկարարները քաղաքացուն փրկելիս ջրում ևս 2 քաղաքացու են նկատել
10:15
01 Օգոստոսի 2022
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
13:01
31 Հուլիսի 2022
«Պոռնոսկանդալ» «Էրեբունի» արգելոց-թանգարանի շուրջ. տնօրենը մեկնաբանել է տեղի ունեցածը
«Պոռնոսկանդալ» «Էրեբունի» արգելոց-թանգարանի շուրջ. տնօրենը մեկնաբանել է տեղի ունեցածը