+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Վարդենիսի ոստիկանության բաժնի մոտ պայթուցիկ նետած անձի ինքնությունը, հարցաքննվել է նաև նրա կինը (ՖՈՏՈ)

13:02
12 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննվել է դեպքի վայրը և արձանագրվել վնասվածքները:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 58-ամյա բնակիչ է: Վերջինս անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում առգրավվել են հիշյալ տղամարդու հագին եղած հագուստները, ստացվել են արգասիքի նմուշներ, որպես վկա դեպքի հանգամանքերի շուրջ հարցաքննվել է վերջինիս կինը:

Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությանը:

Նշանակվել է դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, հետքաբանական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ստացված նմուշներով եւ առգրավված հագուստներով նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
12:56
23 Մարտի 2023
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո, հրապարակվել են կադրեր դեպքի վայրից
12:15
23 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
11:17
23 Մարտի 2023
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում (ՎԻԴԵՈ)
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. ՎԻԴԵՈ