415.43
6.29
395.72
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Ճամբարակում 32–ամյա ոստիկանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը (ՎԻԴԵՈ)

12:52
27 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 20-ին, ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամաբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։

Հիվանդանոցի բակում հայտնաբերվեց նաև նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։

Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ ու հեռացել։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները սկսեցին ձեռնարկել միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Ճամբարակ ժամանեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը, այլ պաշտոնատար անձինք։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Սիփան Սարիբեկյանին դանակով մի քանի անգամ հարվածներ էին հասցրել Ճամբարակի Գետափնյա փողոցի արագ սննդի կետում։ Նշված վայրում ևս հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձան ներկաների, նաև կասկածվողի ինքնությունը. Ճամբարակի բնակիչ 37-ամյա Սամվել Սոսյանն էր։ Համապատասխան դատավարական գործողություններից հետո սեպտեմբերի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Սամվել Սոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02, 010 59-06-13 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդարության մեջ։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Դեպքի բոլոր հանգամանքները, նաև շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:48
07 Դեկտեմբերի 2022
Արտակարգ վիճակ Սյունիքում. խցանման մեջ է հայտնվել ավելի քան 100 մեքենա
Ավելի քան 100 մեքենա է խցանվել Սյունիքում
14:41
07 Դեկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Volgswagen-ի վարորդը, մեքենան վարելիս, հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ մեքենայի
Ողբերգական դեպք Երևանում. Volgswagen-ի վարորդը, մեքենան վարելիս, հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ մեքենայի
22:40
06 Դեկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. տանը հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Կոտայքի մարզի տներից մեկում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի

12:51
06 Դեկտեմբերի 2022
«Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահ-ին մեղադրում են 3400-7000 դոլարի դիմաց անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ (ՎԻԴԵՈ)
«Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահ-ին մեղադրում են 3400-7000 դոլարի դիմաց անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ. ՎԻԴԵՈ

09:57
05 Դեկտեմբերի 2022
Սարսափելի դեպք Արագածոտնում. մեքենան վթարի է ենթարկվել, երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են (ՖՈՏՈ)
Դաժան դեպք Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են
17:36
04 Դեկտեմբերի 2022
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
22:26
03 Դեկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
18:47
03 Դեկտեմբերի 2022
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
21:17
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
16:31
02 Դեկտեմբերի 2022
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
17:01
01 Դեկտեմբերի 2022
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
16:14
01 Դեկտեմբերի 2022
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասնում է
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում այսօր ՀՀ-ում ինքնաթիռի կործանման դեպքից