+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Գյումրիում 63–ամյա կնոջ սպանության դրդապատճառը. նա Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է

10:54
29 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերեց 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվեցին կտրած վերքեր:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Բերման ենթարկվածը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանություն) հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ–ները, սպանվածը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
12:56
23 Մարտի 2023
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո, հրապարակվել են կադրեր դեպքի վայրից
12:15
23 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
11:17
23 Մարտի 2023
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում (ՎԻԴԵՈ)
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. ՎԻԴԵՈ
21:54
22 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը վերածվել է ջարդոնի, կան տուժածներ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
15:03
22 Մարտի 2023
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել. ՎԻԴԵՈ
10:56
22 Մարտի 2023
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
10:40
22 Մարտի 2023
Մեքենան ջարդուփշուր է եղել. Գյումրիում ավտովթարի հետևանքով կան զոհեր (ՖՈՏՈ)
Գյումրիում խոշոր ավտովթարի հետևանքով կան զոհեր, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ
20:06
21 Մարտի 2023
ՀՀ-ում 53-ամյա կինը զբաղվել է թմրանյութերի իրացմամբ (ՎԻԴԵՈ)
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ