Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա կնոջ դին
11.05.2020,
14:15
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա կնոջ դին
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 3-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 75-ամյա Ծաղիկ Զաքարյանը, հաղորդվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Ոստիկանների և փրկարար ծառայությունների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ մայիսի 9-ին, ժամը 09.05-ին, Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մաքրման կայանի մոտ՝ ափից շուրջ 1 կմ հեռավորության և 8 մետր խորության վրա, հայտնաբերվել է կնոջ դիակը՝ առանց բռնության հետքերի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:–0–

