Հայտնաբերվել է Աղստև գետում ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացու դին

07.08.2024, 12:07
Ազատամուտ գյուղում երկօրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են
Հայտնաբերվել է Աղստև գետում ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունը հայտնում է , որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։

Հիշեցնենք, որ օրերս Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել էին գետը լողալու և կորել տեսադաշտից։ Փրկարարները գետից դուրս էին բերել քաղաքացիներից մեկի դին և մթության պատճառով դադարեցրել որոնողական աշխատանքները։ Նախօրեին որոնումները վերսկսվել էին, կիրառվել էին նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։