ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվել, որ Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։
Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։
Կայքի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում