Հայաստանում լեհ զբոսաշրջիկ է անհետ կորել (ՖՈՏՈ)

03.05.2019, 11:04
Հայաստանում լեհ զբոսաշրջիկ է անհետ կորել:
Հայաստանում լեհ զբոսաշրջիկ է անհետ կորել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում լեհ զբոսաշրջիկ է անհետ կորել։

Ինչպես նշվում է ՀՀ–ում Լեհաստանի դեսպատան Facebook–յան էջում, անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին:

«Վերջինս Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա», – նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են դեսպանությունից, Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում:

«Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները: Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում: Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից այն է, որ նրա աջ ոտքը կաղում է: Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Երևանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին», – նշվում է Լեհաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։–0–