530.17
7.45
476.34
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կին լրագրող է բերման ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձից գումար շորթելու կասկածանքով (ՎԻԴԵՈ)

00:26
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախորոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել:
20:37
18 Հոկտեմբերի 2019
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է:
17:31
18 Հոկտեմբերի 2019
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող, զգալի գումարներ է հափշտակել
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող,  զգալի գումարներ է հափշտակել:
17:00
18 Հոկտեմբերի 2019
Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ:
15:10
16 Հոկտեմբերի 2019
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն, այնուհետև զանգել ոստիկանություն ու նշել, որ որդուն դանակահարել են։
14:51
16 Հոկտեմբերի 2019
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին: