429.54
5.77
396.25
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 14 մարդ թունավորվել է շմոլ գազից, այդ թվում՝ երեխաներ

18:59
10 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:

Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Մուրադյանը նաև նշել է, որ մեկ շաբաթում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է: Օրեր առաջ` նոյեմբերի 5-ին հոսպիտալացվել էր նաև 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ: Ստանալով համապատասխան բուժօգնություն նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից:

«Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը, համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր: Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է, լինել զգոն», - նշել է Մուրադյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:38
21 Հունվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ
22:16
20 Հունվարի 2023
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել շենքում. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ. ՖՈՏՈ
15:22
20 Հունվարի 2023
Փլվածքի հետևանքով քաղաքացի է մահացել
Քաղաքացին դուրս են բերել հողաշերտի տակից, ԲԿ–ում արձանագրվել է վերջինիս մահը
14:22
20 Հունվարի 2023
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր Դիլիջանի թունելում ավտովթար է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:10
20 Հունվարի 2023
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
19:27
19 Հունվարի 2023
Երևանի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈ
13:20
19 Հունվարի 2023
Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել
Կրակոցներ են հնչել Երևանի Աբովյան փողոցի հարակից այգում
11:30
19 Հունվարի 2023
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
10:32
19 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհը մարել են շուրջ 5 ժամ. փրկարար ծառայությունը մանրամասնում է
15 զինծառայողի կյանք խլած հրդեհը մարել են շուրջ 5 ժամ. փրկարար ծառայությունը մանրամասնում է
08:38
19 Հունվարի 2023
15 զինծառայող զոհվել է, 3-ի վիճակը ծանր է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով
15 զինծառայող զոհվել է, 3-ի վիճակը ծանր է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով
15:19
18 Հունվարի 2023
Սևանի մոտ երկրաշարժ է գրանցվել
Սևանի մոտ երկրաշարժ է գրանցվել
14:30
18 Հունվարի 2023
Հայաստանցիները զգացել են Իրանում գրանցված 8 բալանոց երկրաշարժը
Քիչ առաջ 8 բալանոց երկրաշարժ է գրանցվել