420.79
4.21
388.47
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանից դեպի Ավստրալիա ուղարկվող ծանրոցում մոտ 2,5կգ քաշով ափիոն է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

11:25
15 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն: Այդ բաճկոնների ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն փոշենման զանգվածներով, որոնց փաստացի քաշը կազմել է շուրջ 2,5 կգ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը