Հայաստան են տեղափոխել Իրանի շուրջ 50 քաղաքացու` խոստանալով ուղարկել նրանց եվրոպական երկրներ (ՎԻԴԵՈ)
01.09.2020,
17:16
ՀՀ քաղաքացիերը Հայաստան տեղափոխված իրանցիներին նպատակակետ երկրներ ուղարկելու համար 300 հազար դոլար են վերցրել, սակայն այդպես էլ չեն տեղափոխել․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանում հավաքագրել են շուրջ 50 անձանց և տեղափոխել Հայաստան՝ նպատակակետ երկիր ուղարկելու։ Այս մասին հայտնում է ՀՀ
ոստիկանության մամուլի ծառայությունը։
ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ...
"Право"
Նշվում է, որ ՔՈԳՎ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ԻԻՀ երկու քաղաքացի, եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով, խաբեությամբ հավաքագրել և Իրանից Հայաստան են տեղափոխել Իրանի շուրջ 50 քաղաքացու։ Նրանց դիմավորել են հանցավոր խմբի մյուս անդամները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են։ Վերջիններս այդ անձանց վստահություն ներշնչելու համար ներկայացել են իրավապահ և դիվանագիտական ոլորտների աշխատակիցներ։ Նրանք Հայաստան տեղափոխված անձանց նպատակակետ երկրներ ուղարկելու համար պահանջել և ստացել են, նախնական տվյալներով՝ շուրջ 300 հազար դոլար։ Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ: Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչ օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը:ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացիներից մի քանիսի ինքնությունը։ Նրանք հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդումներ տվել:
Հայտնաբերվել են նաև հանցավոր խմբի անդամները, որոնք ձերբակալվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վերցված անձնագրերի մի մասը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։-0-

