+13
Եղանակը Երևանում
Հայ

Հարվածել է դեմքին, գլխին. հայտնի են Տավուշում 57–ամյա կնոջ սպանության հանգամանքները

11:43
08 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու տանը վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել վերջինիս և նույն քաղաքի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում նշված տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել 57-ամյա կնոջ դեմքի և գլխի շրջանում, որի հետևանքով նա մի քանի անգամ ընկել է հատակին: Արդյունքում, 57-ամյա կնոջը պատճառվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: 2021թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ վերջինս մահացել է:

Հիշյալ 39-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. վերջինս ձերբակալվել է՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:06
21 Մարտի 2023
ՀՀ-ում 53-ամյա կինը զբաղվել է թմրանյութերի իրացմամբ (ՎԻԴԵՈ)
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ
16:25
21 Մարտի 2023
Սյունիքում նորածնի դիակի հայտնաբերման հետքերով. մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
Նորածնի մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
13:37
21 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
12:37
21 Մարտի 2023
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
10:41
21 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. ՖՈՏՈ

09:13
21 Մարտի 2023
Երևանի փողոցներից մեկում մասնակի փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Այսօր առավոտյան մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈ
21:57
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
21:38
20 Մարտի 2023
Քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
Այս պահին քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
17:24
20 Մարտի 2023
Ողբերգական դեպք Էջմիածնում. չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
16:24
20 Մարտի 2023
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
13:16
20 Մարտի 2023
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
11:00
20 Մարտի 2023
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն