473.68
7.07
455.94
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հարձակվել են «Գրանդ Քենդի»-ի արտադրամասի վրա ու հափշտակել 15մլն դրամ (ՖՈՏՈ)

18:27
23 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Ավազակությունը) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

гранд кенди.jpeg

«Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ինքնաշեն եղանակով պատրաստված աստիճանով և տեխնիկական միջոցների կիրառմամբ բարձրացել են Երևան քաղաքի Մասիս փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասի պարսպի վրա և կտրելով այնտեղ առկա փշալարերը, ապօրինի մուտք են գործել նշված արտադրամասի տարածք, մտել մասնաշենք և մետաղյա լինգի գործադրմամբ ընկերության աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից վերցրել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000.000 ՀՀ դրամի գումար և դիմել փախուստի», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 1 հատ հարթաշուրթ, 1 հատ մետաղյա լինգ, 1 հատ ինքնաշեն աստիճան և պոլիէթիլենային տոպրակով խաղաքարտեր: Նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն: Առգրավվել են ընկերության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:46
13 Մայիսի 2022
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
12:04
13 Մայիսի 2022
Գեղարքունիքում 22–ամյա հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10մլն դրամ ու ոսկեղեն
Գեղարքունիքում 22–ամյա հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10մլն դրամ ու ոսկեղեն
11:56
13 Մայիսի 2022
Երևանում 18 կրակոց է հնչել, կան վիրավորներ
Երևանում 18 կրակոց է հնչել, կան վիրավորներ
10:50
13 Մայիսի 2022
Երևանի տներից մեկի բակում գյուրզա է հայտնաբերվել
Երևանի տներից մեկի բակում գյուրզա է հայտնաբերվել
22:53
12 Մայիսի 2022
Սարսափելի ավտովթար Նոր Հաճնի ճանապարհին, կա 3 զոհ, 2 վիրավոր
Սարսափելի ավտովթար Նոր Հաճնի ճանապարհին, կա 3 զոհ, 2 վիրավոր
12:19
12 Մայիսի 2022
Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. 56–ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. 56–ամյա վարորդը տեղում մահացել է
12:16
12 Մայիսի 2022
Երևանում օրը ցերեկով հնչած կրակոցների հետքերով. հայտնի է կասկածյալի ինքնությունը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Երևանում օրը ցերեկով հնչած կրակոցների հետքերով. հայտնի է կասկածյալի ինքնությունը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
21:24
11 Մայիսի 2022
Հայտնի է, թե ՔՕ որ հոդվածով է հարուցվել քրգործ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ
Հայտնի է, թե ՔՕ որ հոդվածով է հարուցվել քրգործ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ
19:17
11 Մայիսի 2022
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում, կան վիրավորներ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում, կան վիրավորներ
14:51
11 Մայիսի 2022
Դրախտիկ գյուղի դպրոցում կրակոց է հնչել (ՎԻԴԵՈ)
Դրախտիկ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում կրակոց է հնչել. ՎԻԴԵՈ
14:01
11 Մայիսի 2022
Արմինեի ամուսինը թռավ գետը, որ փրկի. նոր մանրամասներ հայտնի հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից (ՎԻԴԵՈ)
Արմինեի ամուսինը թռավ գետը, որ փրկի. նոր մանրամասներ հայտնի հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից. ՎԻԴԵՈ