524.89
7.4
476.57
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հարձակում «Հայելի» մամուլի ակումբի վրա, Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել է միջադեպը (ՖՈՏՈ)

21:19
05 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մի խումբ երիտասարդներ շաբաթ օրը ցերեկը հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի վրա, որի հիմնադիրն ու ղեկավարն Անժելա Թովմասյանն է։

Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։ Հոկտեմբերի 4–ին ԱԺ պատգամավորները գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեցին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը։

Խմբակցությունում կարծում են` քանի որ Թովմասյանը երկար ժամանակ եղել է նախկին իշխող ՀՀԿ կուսակցության անդամ և 2010թ.–ից զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, ապա դա հարուցում է կասկածներ Թովմասյանի անաչառության հարցում։ Որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ Թովմասյանն ազգակցական հարաբերություններ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ։

Ինչպես նշվում է հրատարակության կայքում, 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նշվում է, որ նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածն էր։

нападение на Зеркало.jpg

Լուսանկարը` hraparak.am–ի

Անժելա Թովմասյանը հրատապ իրավական գնահատական է պահանջում

Մամուլի ակումբի և համանուն կայքի ղեկավար և հիմնադիր Անժելա Թովմասյանը 168.am –ին տված հարցազրույցում տեղի ունեցածը որակել է խուլիգանություն, որին պետք է շատ արագ տրվի իրավական պատասխան։

Նրա խոսքով, արդեն տևական ժամանակ է՝ ոմանց կողմից թիրախավորվում է Hayeli.am կայքը, իսկ նախկին ոստիկանապետի՝ վերջին խոսքերի (Հայկ Հարությունյան, որը, ՔԿ–ի հաղորդմամբ, ինքնասպան է եղել ) հրապարակումից հետո կայքի գլխավոր հեղինակին հարցաքննության կանչելը դարձավ այդ թիրախավորման ևս մեկ ապացույցը։ 

Հարցին՝ տեղի ունեցածը կապո՞ւմ է արդյոք Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը լինելու հանգամանքի հետ, Անժելա Թովմասյանը պատասխանեց. «Իհարկե՛, ասում էին, չէ՞՝ սանիկներից կվերջացնեն, կանցնեն ընտանիքի անդամերին»։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։

«Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի», – նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Նշվում է, որ տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ արձագանքել տեղի ունեցածին և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը։ 

Իրավապաշտպանի գնահատականը

Միջադեպի կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել նաև իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։ 

«Հենց նոր հեռախոսակապ հաստատեցի Անժելա Թովմասյանի հետ։ ՀՀ-ից բացակայում է մինչև երկուշաբթի։ Ազդարարված դրդապատճառի հետ ակնհայտորեն կապ չունեցող ոտնձգությունը «Հայելու» վրա ոչ այլ ինչ է, քան, մի կողմից, Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից, կառավարությանը ոչ ենթակա մամուլը ճնշելու փորձ», – գրել է Մելիքյանը Facebook–յան իր էջում։ 

Նա հայտարարել է, որ ամենևին վստահ չէ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։ Ուստի ակնկալում եմ միջազգային իրավասու կառույցների, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգ ունեցող դեսպանությունների կոշտ արձագանքը։ 

Ոստիկանության արձագանքը

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել:

«Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- նշել է Ջանոյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:39
15 Հոկտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր։
20:17
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանի կեղծ վկայական` վարկ ստանալու համար. ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացրել ոստիկանի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։
16:46
15 Հոկտեմբերի 2019
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է:
15:23
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի դպրոցներից մեկից թունավորման նշաններով հոսպիտալացվել է մեկ տասնյակից ավելի երեխա
Պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
15:54
14 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը հղի կին է մահացել:
14:07
14 Հոկտեմբերի 2019
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն։
14:01
14 Հոկտեմբերի 2019
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն (ՖՈՏՈ)
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն:
13:26
14 Հոկտեմբերի 2019
Երևանում 46–ամյա կինը բջջային հեռախոս է գողացել խանութի հանդերձարանից. գողոնը հայտնաբերվել է
Երևանի հագուստի խանութներից մեկի հանդերձարանից կինը գողացել է բջջային հեռախոս:
12:17
14 Հոկտեմբերի 2019
Արարատի մարզում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ
Արարատի մարզում երիատարսդների վիճն ավարտվել է սպանությամբ, կասկածյալը ձերբակալվել է։
11:07
14 Հոկտեմբերի 2019
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո:
10:38
14 Հոկտեմբերի 2019
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել:
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում: