420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ոստիկանության բաժիններից մեկում իրավախախտումներ են բացահայտվել․ ավագ տեսուչը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

23:21
23 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը չստուգելու, մեքենան բաժնի հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու և սահմանված կարգով նյութեր չնախապատրաստելու համար ոստիկանության ծառայողներին առաջարկել և որպես կաշառք տվել է 30 հազար դրամ։

Загружается новость ... "Лево"
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, իր մտերմիներից մեկի միջնորդությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և նախապատրաստվող նյութերում ապօրինի հատված ծառատեսակների, դրանց քանակի և ծավալի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, ինչի հետևանքով քաղաքացին խուսափել է հնարավոր քրեական պատասխանատվությունից և ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այնուհետև նույն քաղաքացին նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին համայնքային ոստիկանության տեսուչին որպես կաշառք տվել է 20 հազար դրամ։

«Պարզվել է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալի դրդմամբ, առանց փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ նախապատրաստված նյութերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ ապօրինի հատված ծառատեսակների ծավալի և հատման վայրերի վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը թաքցրել են նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ապօրինի հատված փայտանյութ տեղափոխող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքը և դրա վերաբերյալ կազմելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ ավտովթարը ձևակերպել են որպես դժբախտ պատահար, ինչի հետևանքով չի արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքը, խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պարեկային ոստիկանները Վանաձորում կանգնեցրել են ապօրինի հատված ծառերով բեռնված մեքենա, որը բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, փայտանյութի ձեռք բերման օրինականությունը ստուգելու և սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու փոխարեն, Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի միջնորդությամբ, դեպքը չեն փաստաթղթավորել։ Ապօրինության հետևանքով խախտվել են պետության օրինական շահերը, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործեր են հարուցվել, Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը