ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արարատի մարզում հանկարծամահ է եղել Արցախի Հանրապետությունից բռնագաղթած մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Վանք գյուղի բնակիչ 103-ամյա Մեսրոպ Տ․-ն է։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում