ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ ԶՈւ 20–ամյա զինծառայող է մահացել։
Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ.: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–