ՀԷՑ-ի ենթակայանում ՀԷՑ-ի աշխատակիցներից մեկն էլեկտրահարվել է․ վիճակը ծայրահեղ ծանր է
07.02.2025,
16:34
Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Հերացի» բժշկական կենտրոն։ Գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի տարածքում գործող ՀԷՑ-ի ենթակայանում ՀԷՑ-ի աշխատակիցներից մեկն էլեկտրահարվել է, ուրբաթ «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել նախօրեին։
«Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Հերացի» բժշկական կենտրոն։ Գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,– նշեց Կոստանյանը։