Գյումրու աղբանոցում դիակի հայտնաբերման հետքերով. պարզվել են միջադեպի հանգամանքները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

18.03.2022, 15:09
Գյումրու աղբանոցում դիակի հայտնաբերման հետքերով. պարզվել են միջադեպի հանգամանքները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գյումրու աղբանոցում դիակի հայտնաբերման հետքերով. պարզվել են միջադեպի հանգամանքները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հայտնի էր դարձել, որ Գյումրիու աղբանոցում տղամարդու դի է հայտնաբերվել։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանությունը ներկայացնում է պատահարի մանրամասները` նշելով, որ կատարվել է սպանություն։

Ոստիկանության հաղորդմամբ, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբին 59-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 16.00-ի սահմաններում քաղաքային աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ փլուզվել է հողակույտ, որտեղ գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ էր անում 30-ամյա Վազգեն Յանգյանը: Ինքը մոտենալով փլված հողակույտին՝ տեսել է, որ Վազգեն Յանգյանը չկա, և ենթադրելով, որ նա մնացել է հողակույտի տակ, օգնության է կանչել երկու ծանոթ երիտասարդի և նրանց օգնությամբ փլուզված հողակույտի տակից հանել է Վազգեն Յանգյանին, ապա կանչով ժամանած շտապօգնության բրիգադը արձանագրել է նրա մահը:

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր և քերծվածքներ: Ըստ դատաբժիշկ-փորձագետի՝ վնասված է ձախ ազդրային զարկերակը, ինչը եղել է մահվան պատճառը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, քաղաքային աղբանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյումրեցի 59-ամյա տղամարդը դանակով խփել և վնասել է Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը և սպանել նրան:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ:

59-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:–0–