Գյումրիում փլուզում է տեղի ունեցել. կա արգելափակված քաղաքացի

20.04.2022, 15:38
Գյումրիում փլուզում է տեղի ունեցել. կա արգելափակված քաղաքացի
Գյումրիում փլուզում է տեղի ունեցել. կա արգելափակված քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր փլուզում է տեղի ունեցել Գյումրիում։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 20-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Ըստ նախնական տվյալների շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում. գիտակից վիճակում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները դուրս են բերել աշխատակցին փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:–0–