Գյումրիում կրակոցներ են հնչել, դեպքի վայրում հայտնաբերվել է 15 պարկուճ

28.04.2023, 15:18
Գյումրիում այսօր կրակոցներ են հնչել, դեպքի վայրում հայտնաբերվել է 15 պարկուճ
Գյումրիում կրակոցներ են հնչել, դեպքի վայրում հայտնաբերվել է 15 պարկուճ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճներ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։

Загружается новость ... "Лево"

Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–