437.27
4.41
404.32
+1
Եղանակը Երևանում
Հայ

Գյումրիում 2 երիտասարդներ մտել են 80-ամյա կնոջ տուն, ծեծել նրան և փող ու ոսկի հափշտակել (ՎԻԴԵՈ)

14:59
30 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գյումրու Կամոյի փողոցի իր տնից մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 80-ամյա մի կին։

Загружается новость ... "Лево"

Այս կապակցությամբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Մուշի բաժնում։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տուժածը հայտնել էր, որ գիշերը դիմակավորված երկու անձ բացել են տան դուռը, մտել ներս, ծեծել իրեն և փող ու ոսկի հափշտակել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նրանից հաղորդում էր ընդունվել, տարածքային նախաքննական մարմնում էլ քրեական գործ հարուցվել՝ ավազակության հատկանիշներով։

Հանցագործության հանգամանքները պարզելու և բացահայտելու նպատակով սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Մուշի ոստիկանների միջոցառումներին միացան նաև Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի գործընկերները։

Դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։

Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին փաստերով։ Ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված 28 և 26-ամյա գյումրեցիները հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ