Գորիսում կրակոցներ են հնչել

18.10.2022, 12:43
Գորիսում կրակոցներ են հնչել
Գորիսում կրակոցներ են հնչել
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գորիս քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գորիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը հայտնաբերվել է:

Նախաքննությունը շարունակվում է:–0–