633.58
6.9
532.78
+11
Եղանակը Երևանում
Հայ

Գորիսում 30–ամյա բնակչի դի է հայտնաբերվել

13:51
12 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 02:20-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան՝ 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի վայր են մեկնել վերոնշյալ քննչական բաժնի քննիչները և իրականացրել զննություն:

Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի 30-ամյա բնակիչը, իր տան ննջասենյակում, ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված հրազեն հանդիսացող «АК» տեսակի ինքնաձիգից ծնոտի ուղղությամբ կրակոց արձակելու եղանակով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «АК» տեսակի ինքնաձիգը` ապահովիչը մենահատ կրակի դիրքում, փամփշտանոցում` 1 փամփուշտ: Վերցվել են կրակոցի արգասիքներ, հագուստներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:55
09 Ապրիլի 2021
Դանակով խփել էր գլխին, մեջքին և պարանոցին. Եղբայրները վրեժ են լուծել են հոր մահվան համար (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել էր գլխին, մեջքին և պարանոցին. Եղբայրները վրեժ են լուծել են հոր մահվան համար. ՎԻԴԵՈ
23:12
08 Ապրիլի 2021
Կապան–Գորիս ճանապարհի մոտակայքում հայտնաբերվել են հակատանկային արկեր և այլ զինամթերքի մնացորդներ (ՖՈՏՈ)
Սյունիքում հայտնաբերվել են հակատանկային արկեր և այլ զինամթերքի մնացորդներ. ՖՈՏՈ
13:48
08 Ապրիլի 2021
Երևանում հարևանը վիճել է 79–ամյա տղամարդու հետ, հարվածել դեմքին, ինչի հետևանքով տղամարդը վայր է ընկել ու օրեր անց հիվանդանոցում մահացել է
Երևանում հարևանը վիճել է 79–ամյա տղամարդու հետ, հարվածել դեմքին, ինչի հետևանքով տղամարդը վայր է ընկել ու օրեր անց հիվանդանոցում մահացել է
12:04
08 Ապրիլի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Toyota–ն գլխիվայր շրջվել է, կա 6 տուժածը, որոնցից 5–ն անչափահաս են (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. Toyota–ն գլխիվայր շրջվել է, կա 6 տուժածը, որոնցից 5–ն անչափահաս են. ՖՈՏՈ
19:47
07 Ապրիլի 2021
Ոսկեվազի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել
Ոսկեվազի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել
12:27
07 Ապրիլի 2021
Ձեռքերով, ոտքերով, քարով հարվածել են խանութի սեփականատիրոջը. դիմակ չկրելու շուրջ վեճը վատ ավարտ է ունեցել
Ձեռքերով, ոտքերով, քարով հարվածել են խանութի սեփականատիրոջը. դիմակ չկրելու շուրջ վեճը վատ ավարտ է ունեցել
10:50
07 Ապրիլի 2021
Դժբախտ պատահար Երևանում. ԲԿ–ներից մեկում կովիդով հիվանդ տղամարդը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. ԲԿ–ներից մեկում կովիդով հիվանդ տղամարդը նետվել է պատուհանից
16:00
06 Ապրիլի 2021
Երեք երևանցիներ Կոտայքում հիմնել են «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն»,
Երեք երևանցիներ Կոտայքում հիմնել են «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն»,
13:39
06 Ապրիլի 2021
30–ամյա երիտասարդ է մահացել քթի վիրահատությունից հետո
30–ամյա երիտասարդ է մահացել քթի վիրահատությունից հետո
12:17
06 Ապրիլի 2021
Երևանի մետրոյի վագոններից մեկում առաջացել է տեղային ծխահարում
Երևանի մետրոյի վագոններից մեկում առաջացել է տեղային ծխահարում
11:31
06 Ապրիլի 2021
«Սուրմալու»–ում գիշերը բռնկված հրդեհը հաջողվել է մարել առավոտյան, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ
«Սուրմալու»–ում գիշերը բռնկված հրդեհը հաջողվել է մարել առավոտյան, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ
11:14
06 Ապրիլի 2021
ՀՀ քաղաքացին մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նա Թուրքիայում հավաքագրվել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների կողմից. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վաճառել է Հայրենիքը 1500 դոլարով. ՀՀ քաղաքացին մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նա Թուրքիայում հավաքագրվել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների կողմից