Գողացել է հարևանուհու ոսկեղենը, վաճառել ու խաղադրույք կատարել․ 43–ամյա տղամարդը խոստովանել է արարքը (ՎԻԴԵՈ)

09.01.2025, 16:07
43–ամյա տղամարդը խոստովանել է, որ գողացել է հարևանուհու 1,5մլն դրամ արժողությամբ ոսկեղենը, վաճառել ու խաղադրույք կատարել․ ՎԻԴԵՈ
Գողացել է հարևանուհու ոսկեղենը, վաճառել ու խաղադրույք կատարել․ 43–ամյա տղամարդը խոստովանել է արարքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի բնակիչ 42-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝պատճառելով մեկուկես միլիոն դրամի նյութական վնաս, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումները տվել են դրական արդյունք։ Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։

Նա Ներքին Չարբախի 3-րդ փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում 43-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել՝ հայտնելով, որ գողոնը վաճառել է, իսկ գումարով կատարել խաղադրույքներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: