Գնել էր օնլայն խանութից. 18–ամյա երիտասարդը փորձել է հուշանվեր–թղթադրամ իրացնել (ՎԻԴԵՈ)

06.10.2023, 19:37
Գնել էր օնլայն խանութից. 18–ամյա երիտասարդը փորձել է հուշանվեր–թղթադրամ իրացնել. ՎԻԴԵՈ
Գնել էր օնլայն խանութից. 18–ամյա երիտասարդը փորձել է հուշանվեր–թղթադրամ իրացնել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հովտաշատում 18-ամյա քաղաքացին փորձել է հուշանվեր-թղթադրամ իրացնել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունը Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել հոկտեմբերի 3–ին։
Ըստ տեղեկության, օգոստոսին Հովտաշատ գյուղի մի բնակիչ նույն համայնքում գտնվող մթերային խանութներից մեկում իրացրել է հուշանվեր 20–հազարանոց թղթադրամ։ Նույն օրը բաժնի հետախույզները երիտասարդին հայտնաբերել են Հովտաշատ գյուղում, ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նա իրավապահներին հայտնել է, որ թղթադրամը ձեռք է բերել օնլայն խանութներից մեկով՝ որպես հուշանվեր:

Ոստիկանությունը հորդորում են կանխիկ գործարքներ իրականացնելիս լինել ուշադիր, քանի որ հանրապետության տարբեր մարզերում շարունակում են խարդախությամբ իրացնել հուշանվեր–թղթադրամներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–