Գլխին դիզվառելիք էր լցրել ու այրել. մանրամասներ Երևանում տեղի ունեցած սարսափելի միջադեպից (ՎԻԴԵՈ)
13:51
15 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 8–ին արտակարգ միջադեպ էր տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Մահարու փողոցում պայթյուն է եղել, տուժած անձ կա:
«Ահազանգով Էրեբունու բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 18.30-ի սահմաններում Մահարու փողոցի 127/1 շենքի բնակիչների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել։ Այդ ընթացքում 38-ամյա տղամարդը նռնականման ճայթուկներ էր վառել ու նետել հարևանի ուղղությամբ, ապա տղամարդու գլխին դիզվառելիք էր լցրել ու այրել: Գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի տարբեր աստիճանի այրվածքներ ստացած տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Այրվածքաբանության» կենտրոն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
38-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Նա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։–0–