436.74
4.42
403.98
0
Եղանակը Երևանում
Հայ

Գլաձոր գյուղում 31–ամյա բնակիչը կրակել է համագյուղացու գլխին

18:13
05 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ Գլաձոր համայնքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, լարված հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացիները Գլաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վիճաբանել էին, որին մասնակցել էին նաև նրանց կողմնակիցները:

Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում Գլաձոր համայնքի 31-ամյա բնակիչը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից դիմահար կրակոցներ էր արձակել համագյուղացի 30-ամյա տղամարդու կենսականորեն կարևոր օրգանի՝ գլխի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չէր կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ արձակված գնդակը դիպել էր տուժածի ճակատաքունքային շրջանին՝ պատճառելով ձախից ճակատաքունքային շրջանի սալջարդ, պատռված վերքի ձևով հրազենային վնասվածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Գլաձոր համայնքի՝ 31-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու, միջադեպի բոլոր մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ