Գիշերը 48–ամյա տղամարդը ներխուժել է յուման կետ ու փորձել գողություն կատարել․ նրան բռնել են դեպքի վայրում

18.01.2025, 12:32
48–ամյա տղամարդը բռնվել է հենց գողության պահին
Գիշերը 48–ամյա տղամարդը ներխուժել է յուման կետ ու փորձել գողություն կատարել․ նրան բռնել են դեպքի վայրում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 16-ի գիշերը, ժամը 1․40-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող յուղման կետերից մեկում գողություն է կատարվում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Կարճ ժամանակ անց նշված վայրից՝ հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործիքներ, շինարարական ռետինե միջադիրներ և պտուտակահանի գլխիկներ: Ձերբակալման ժամանակ նա ձեռքից նետել է ձեռնոցներ, մետաղյա լինգ, դուր և յուղման կետի կախովի փականը՝ վնասված վիճակում: Առավոտյան տուժողից ընդունվել է հաղորդում: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: