Գիշերը 2-ին Երևանում արմավիրցի երիտասարդն ահասարսուռ հրավառություն է կազմակերպել (ՎԻԴԵՈ)
04.07.2023,
10:16
Գիշերը ժամը 2-ին Երևանում արմավիրցի երիտասարդն ահասարսուռ հրավառություն է կազմակերպել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 1.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին է փոխանցվել մի քաղաքացու ահազանգը, որ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում արդեն երկրորդ անգամ հրավառություն է, որոնց ձայներից միացել են նաև մեքենաների անվտանգային ազդանշանները, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նույն պահին Կենտրոնական բաժնում էլ են ստացվում ահազանգեր` նույն հրավառության վերաբերյալ: Ահազանգողներից մեկն անգամ հայտնում էր, որ երեխաները վախից վեր են թռել:
Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ:
Համայնքային ոստիկաններին հաջողվեց պարզել, որ ահասարսուռ հրավառությունը կազմակերպել էր Արմավիր քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Նրա ասելով` այդպես նշում էր ընկերոջ ծննդյան տարեդարձը:
Գիշերային մայրաքաղաքում անպատեհ հայտնված արմավիրցի երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Կազմվել է վարչական արձանագրություն։-0-