Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են

30.01.2023, 15:38
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 29-ին, լուսադեմ ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնել են բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ:

Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները` բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:–0–