Ղազախստանում Բաքվից թռչող ուղևորատար օդանավ է ավիավթարի ենթարկվել (ՎԻԴԵՈ)

25.12.2024, 11:12
Հրապարակվել են օդանավի ընկնելու կադրերը․ ՎԻԴԵՈ
Ղազախստանում Բաքվից թռչող ուղևորատար օդանավ է ավիավթարի ենթարկվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում ուղևորատար օդանավ է կործանվել, որը թռչում էր Բաքվից Գրոզնի,։

Հրապարակվել են օդանավի կործանման կադրերը։

Ինքնաթիռի ընկնելու վայրում բռնկվել է հրդեհ։ Հայտնի է, որ կան ողջ մնացածներ, հայտնում է «Կոմերսանտը»։

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, Ղազախստանի Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Azerbaijan Airlines-ին։ 

Ղազախստանում կործանված ուղևորատար ինքնաթիռում գտնվել են 105 ուղևոր և  անձնակազմի 5անդամ, հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը։

Մառախուղի պատճառով Գրոզնիից ինքնաթիռը ուղևորվել է Մախաչկալա։ Նախնական տվյալներով, կործանման պատճառը եղել է ինքնաթիռի բախումը թռչունների երամի հետ։