Գերեզմանատան մոտ տնակ է այրվել․ հրշեջները կրակի դեմ պայքարել են մոտ երկու ժամ

04.12.2024, 10:55
Գերեզմանատան մոտ տնակ է այրվել
Գերեզմանատան մոտ տնակ է այրվել․ հրշեջները կրակի դեմ պայքարել են մոտ երկու ժամ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր Հողեր թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է տնակ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ թաղամասի 5-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 22։40-ին: Այրվել են վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ) և կից ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 7 գմ):