417.14
4.83
386.42
+10
Եղանակը Երևանում
Հայ

Գեղարքունիքում 23-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. պատճառը հարազատ քեռին է

09:57
21 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն մարզի բնակիչ, 23-ամյա Մարիամ Վ․-ն փետրվարի 18-ին իր բնակության վայրում գտնվող կամրջից փորձել է ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։

Մարիամ Վ․-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից, որից հետո Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել են հանգնամանքները։

Կայքը հայտնում է, որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Մարիամ Վ․-ին փորձել են իր կամքին հակառակ ամուսնացնել Տավուշի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Պ․-ի հետ, սակայն աղջիկը չի ցանկացել, բայց նրա քեռին հորդորել և ստիպել է, որ նա պետք է ամուսնանա, ու աղջիկն էլ այդ ամենից դրդված՝ փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:43
20 Մայիսի 2023
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
20:51
19 Մայիսի 2023
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
14:42
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
12:53
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել (ՎԻԴԵՈ)
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել. ՎԻԴԵՈ
11:48
19 Մայիսի 2023
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել. հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է. ԶԼՄ
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել, ԶԼՄ–ները հայտնում են, որ հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է
11:42
19 Մայիսի 2023
Արտաշատում 14 երեխա է հոսպիտալացվել` թունավորման ախտանիշներով
Արտաշատում 14 երեխա է հոսպիտալացվել` թունավորման ախտանիշներով
10:03
19 Մայիսի 2023
Հրազդան գետում դի է հայտնաբերվել
Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերվել
14:44
18 Մայիսի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում. դեպքի վայրում է 4 մարդական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում. դեպքի վայրում է 4 մարդական հաշվարկ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
09:58
18 Մայիսի 2023
Մաշտոցի պողոտայում 5 մեքենա է բախվել. 5 տուժածները հոսպիտալացվել են
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ
16:22
17 Մայիսի 2023
Քիչ առաջ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին
Քիչ առաջ փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն' Աշոտ Փաշինյանին
15:51
17 Մայիսի 2023
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցր' պահանջելով ադամանդյա մատանին (ՎԻԴԵՈ)
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցր' պահանջելով ադամանդյա մատանին. ՎԻԴԵՈ
10:41
17 Մայիսի 2023
Գյումրիում 52–ամյա տղամարդը սպառնում էր նռնակ պայթեցնել (ՎԻԴԵՈ)
Պահանջել է, որ կինն ու որդին իրեն տեսակցեն. Գյումրիում 52–ամյա տղամարդը սպառնում էր նռնակ պայթեցնել. ՎԻԴԵՈ