ԳԱԶԵԼ–ում տեղադրված գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն (ՖՈՏՈ)

14.07.2023, 14:44
ԳԱԶԵԼ–ում տեղադրված գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ. ՖՈՏՈ
ԳԱԶԵԼ–ում տեղադրված գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 14-ին, ժամը 12։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, հաղորդում է Փրկարար ծառայությունը

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 - рис.1

Պարզվել է, որ կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի սրահում դրված գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 13:08-ին: Այրվել է ավտոմեքենան։–0–

 - рис.2