Գառնու տաճարի մոտ 64–ամյա մոպեդավարը գլորվել է ձորը, նրա դին մեծ դժվարությամբ են դուրս բերել

16.10.2023, 14:07
Գառնու տաճարի մոտ 64–ամյա մոպեդավարը գլորվել է ձորը, նրա դին մեծ դժվարությամբ են դուրս բերել
Գառնու տաճարի մոտ 64–ամյա մոպեդավարը գլորվել է ձորը, նրա դին մեծ դժվարությամբ են դուրս բերել
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։

Վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Փրկարարները մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս են բերել անանցանելի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի դիատարին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–