ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15։39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է ավտոմեքենան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում