Երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 11–ամյա երեխային
23.02.2023,
10:54
11–ամյա երեխան վրաերթի է ենթարկվել երթուղային ավտոբուսի կողմից
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ․-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ․-ին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Загружается новость ... "Лево"