+20
Եղանակը Երևանում
Հայ

Երկու տղամարդ ներկայացել են որպես «6-րդ վարչության» աշխատակից, փոխվարչապետի օգնական ու Արցախից տարհանված անձանցից գումար հափշտակել (ՎԻԴԵՈ)

15:55
10 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երկու տղամարդ Արցախից տարհանված անձանցից խարդախությամբ փող են հափշտակել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով, չարաշահելով նրանց վստահությունը, Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլիոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։ 

«Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Դիմում ենք Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին՝ վստահեք բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմեք իրավապահներին», – նշում են ոստիկանությունից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:51
23 Հունիսի 2022
17–ամյա երիտասարդը Երևանում հափշտակել էր կնոջ բջջայինն ու վերադարձնելու համար 50 հազար պահանջել (ՎԻԴԵՈ)
17–ամյա երիտասարդը Երևանում հափշտակել էր կնոջ բջջայինն ու վերադարձնելու համար 50 հազար պահանջել. ՎԻԴԵՈ
13:23
23 Հունիսի 2022
Սպանության փորձ Երևանում. 32–ամյա տղամարդն Արշակունյաց պողոտայում կրակել է 22–ամյա երիտասարդի ուղղությամբ
Սպանության փորձ Երևանում. 32–ամյա տղամարդն Արշակունյաց պողոտայում կրակել է 22–ամյա երիտասարդի ուղղությամբ
10:58
23 Հունիսի 2022
Դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի սահք, ճանապարհը երկկողմանի փակ էր
Դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի սահք
10:13
23 Հունիսի 2022
Գյուրզա, իժ, շահմար. ՀՀ-ում օձերի ակտիվացում է գրանցվում
Գյուրզա, իժ, շահմար. ՀՀ-ում օձերի ակտիվացում է գրանցվում
20:42
22 Հունիսի 2022
Շուրջ 18 մլն դրամի հափշտակություն. Հայաստանում հայր, որդի և դուստր խոշոր չափի հափշտակություններ են կատարել
Շուրջ 18 մլն դրամի հափշտակություն. Հայաստանում հայր, որդի և դուստր խոշոր չափի հափշտակություններ են կատարել
13:38
22 Հունիսի 2022
Սևանում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Սևանում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ
10:53
22 Հունիսի 2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Mercedes–ն ընկել է ճահիճը, վարորդը և ուղևորը մահացել են
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Mercedes–ն ընկել է ճահիճը, վարորդը և ուղևորը մահացել են
16:32
21 Հունիսի 2022
Գյումրիում հողաշերտ է փլվել, կա տուժած
Գյումրիում հողաշերտ է փլվել, կա տուժած
15:58
21 Հունիսի 2022
Երևանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. 29–ամյա վարորդը տեղում մահացել. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Երևանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. 29–ամյա վարորդը տեղում մահացել. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
14:13
21 Հունիսի 2022
Երևանում Opel–ը բախվել է սյանը. 29–ամյա քաղաքացին մահացել է, կա տուժած
Երևանում Opel–ը բախվել է սյանը. 29–ամյա քաղաքացին մահացել է, կա տուժած
19:56
20 Հունիսի 2022
Հրապարակվել են կադրեր Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության վայրից. ՎԻԴԵՈ
14:40
20 Հունիսի 2022
Երևանում 50-ամյա տղամարդը կանգառում մոտեցել է 49-ամյա նախկին կնոջն ու դանակահարել է
Երևանում 50-ամյա տղամարդը կանգառում մոտեցել է 49-ամյա նախկին կնոջն ու դանակահարել է